Այսօր

«Ժամանակակից արվեստի հետքերով․ Ցուցահանդես և նորաձևության ցուցադրություն

  12 Հուլիս 2021  90 դիտում
«Ժամանակակից արվեստի հետքերով․ Ցուցահանդես և նորաձևության ցուցադրություն

Հուլիսի 1-ին «Արվեստի Աշխարհ» պատկերասրահում տեղի ունեցավ «Ժամանակակից արվեստի հետքերով» խորագրով ցուցահանդեսը և նորաձևության ցուցադրությունը։ Ներկայացված էին Հրաչ և Մարինե Ավագյանների հեղինակային աշխատանքները։ Ծրագրին զուգահեռ, տեղի ունեցավ դիզայներ Տաթև Ավագյանի հագուստի տեսականու ցուցադրությունը՝ հեղինակների կտավներից ոգեշնչված։ Ցուցադրության նպատակն էր հանդիսատեսին ներկայացնել ժամանակակից արվեստի շունչը ոճային կերպարի միջոցով։