Այսօր

Գիտության կոմիտեն ընդունում է մրցութային հայտեր

  14 Հուլիս 2021  128 դիտում
Գիտության կոմիտեն ընդունում է մրցութային հայտեր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am) մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 6-ն է: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն հնարավոր է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113)/043-496-364, տեխնիկական հարցերով՝ 010-210-140 (*108)/094-542-472 հեռախոսահամարներին:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ