Այսօր

«Սևանի բնակիչները» բնապահպանական ցուցահանդես՝ պատանիների մասնակցությամբ

  12 Հուլիս 2021  33 դիտում
«Սևանի բնակիչները» բնապահպանական ցուցահանդես՝ պատանիների մասնակցությամբ

Հուլիսի 12-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի գեղանկարչության խմբի սաների ցուցահանդեսը: «Սևանի բնակիչները» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվեցին 6-14 տարեկան երեխաների և պատանիների աշխատանքները: «Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ուսումնասիրել և Սևանի ավազանից գտել են կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներին, ստեղծել ժապավեններ ու վարդյակներ՝ պահպանելով հայկական զարդարվեստի մոտիվները»,-նշում է ուսուցիչ Գոհար Մնացականյանը: Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 16-ը: Մուտքն ազատ է: