Այսօր

Բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

  16 Հուլիս 2021  57 դիտում
Բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը: Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային գործիչներ, նկարչուհու արվեստի երկրպագուներ: Բացելով ցուցահանդեսը՝ Սուրեն Սաֆարյանն արձանագրել է, որ դա Նելլի Ասատրյանի՝ Հայաստանի նկարիչների միությունում բացված երրորդ անհատական ցուցահանդեսն է, որում ընդգրկված են նկարչուհու տարբեր տարիների՝ վաղ շրջանից մինչ օրերս ստեղծած աշխատանքները: