Այսօր

Ասպիրանտուրայի ուսումնառության հնարավորություն Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Լիոնի երեք համալսարաններում

  22 Հուլիս 2021  140 դիտում
Ասպիրանտուրայի ուսումնառության հնարավորություն Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Լիոնի երեք համալսարաններում

ՀՖՀՀ-ում (Հայաստան) և Լիոն 3 համալսարանում (Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառություն Ֆակուլտետներ:Իրավաբանական, Կառավարում, Մարկետինգ Մասնագիտական ոլորտ: Կազմակերպությունների տեսություն /ՄՌԿ/ Վարքագիծը կազմակերպություններում:

Տևողությունը՝ 3 տարի՝ 2021թ.-ի սեպտեմբերից սկսած

Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝  ֆրանսերեն

Աշխատանքային պարտականություններ

   2.2. Ասպիրանտը պարտավորվում է՝

2.2.1. Լրիվ աշխատանքային օրվա գրաֆիկով ներկա լինել ՀՖՀՀ-ում՝ օժանդակելով համապատասխան ամբիոնին կամ ֆակուլտետին մանկավարժական և գիտահետազոտական գործունեության իրականացման և միջոցառումների կազմակերպման ընթացքում:

2.2.2. Չունենալ վճարվող կամ չվճարվող այլ աշխատանք և ուրեմն իրականացնել միայն իր ատենախոսության խմբագրումը:

2.2.3. Հաճախել ասպիրանտական կրթության շրջանակներում Ֆրանսիայում կամ ՀՖՀՀ-ում կազմակերպվող պարտադիր դասընթացներին:

2.2.4. Համագործակցել իր գիտական ղեկավարի և ՀՖՀՀ ռեֆերենտի հետ:

2.2.5. Աշխատանքային պլանին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի գրավոր հաշվետվություն ներկայացնել ՀՖՀՀ-ին և/կամ գիտական հետազոտությունը համաֆինանսավորող կառույցին:

2.2.6. Բացի ատենախոսությունից իրականացնել և հրապարակել գիտական հետազոտություններ, որոնց մեջ պարտադիր կհիշատակվի Ասպիրանտի կցումը ՀՖՀՀ-ին և գործընկեր համալսարանին:

2.2.7. Ատենախոսությունը ավարտել և պաշտպանել՝ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:

2.2.8. Վճարել Ֆրանսիայի գործընկեր համալսարանում գործող ասպիրանտուրայի տարվա վարձավճարը:

2.2.9. Ատենախոսության պաշտպանությունից հետո 3 ուսումնական տարի դասավանդել ՀՖՀՀ-ում, եթե հնարավոր է:

2.2.10. Հարգել ՀՖՀՀ-ի կանոնադրությունը, ներքին կանոնակարգը և ներքին իրավական ակտերը:

Անհրաժեշտ հմտություններ

  • Պահանջվող փաստաթղթերն են.
  • Հետազոտության թեման և ասպիրանտուրայում սովորելու ցանկությունը հիմնավորող մոտիվացիոն նամակ ֆրանասերեն լեզվով,
  • 1 լուսանկար,
  • Ինքնակենսագրություն ֆրանսերեն լեզվով,
  • Հրապարակված գիտական աշխատանքների պատճենները /եթե առկա են/, ինչպես նաև դրանց ամփոփումը ֆրասերեն լեզվով, եթե այլ լեզվով են,
  • Կատարած հետազոտական աշխատանքի կամ դրա բացակայության պարագայում ուսումնառության ընթացքում իրականացված դիպլոմային աշխատանքի պատճենը՝ դիմորդի խմբագրական հմտությունները պարզելու համար,
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ստացած գնահատականների ամփոփագիրը,
  • Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող դիպլոմների պատճենները,
  • Ֆրանսերենի իմացության ընդհանուր եվրոպական շրջանակի  B2 մակարդակի հավաստագրի պատճենը,
  • Երաշխավորագիր նամակներ (կարող են կցվել դիմումին դիմորդի ցանկությամբ):
  • Ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ