Այսօր

«Կարիերայի առաջընթացին աջակցությունը՝ որպես շարունակական կրթության համակարգի հիմք»

  23 Հուլիս 2021  325 դիտում
«Կարիերայի առաջընթացին աջակցությունը՝ որպես շարունակական կրթության համակարգի հիմք»

Եվրոպական ուսուցման հիմնադրամը (ETF) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) հետ համատեղ սույն թվականի հոկտեմբերի 27-ին կազմակերպելու են «Կարիերայի առաջընթացին աջակցությունը՝ որպես շարունակական կրթության համակարգի հիմք» խորագրով միջոցառումը։

Հիմնվելով այդ երկու կազմակերպությունների վերջերս համատեղ հրապարակած հոդվածի վրա՝ (https://www.etf.europa.eu/en/publications-and-resources/publications/developing-national-career-development-support-systems) միջոցառման մեջ ներառվելու են հետևյալ հիմնական թեմաները․

  • Կարիերայի առաջընթացին աջակցության դերը՝ մարդկանց հարատև ուսուցման հիմքում,
  • Կարիերայի առաջընթացին ազգային աջակցման համակարգերի բովանդակային մոտեցման կարևորությունը,
  • Համակարգի ստեղծմանն ուղղված ազգային բարեփոխումների ծրագրից քաղված դասերը,
  • Ներդրողների և սոցիալական գործընկերների դերը համակարգի բարելավման մեջ։

Միջոցառման մասնակցությունը թույլ կտա ավելի լավ պատկերացում կազմել՝

  • Մարդկանց հարատև ուսումնառության համակարգերի հիմքում կարիերայի առաջընթացի աջակցության դերակատարության մասին,
  • Զբաղվածության, ուսուցման և կրթության, սոցիալական ներառման, երիտասարդության, ոլորտային այլ քաղաքականություններում և ազգային բարեփոխումներում ու նախաձեռնություններում կարիերայի առաջընթացին աջակցության դերի,
  • Եվրոպական ուսուցման հիմնադրամի և Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր փաստաթղթի և վերջինիս արդիականության,
  • Կարիերայի առաջընթացին ուղղված դոնոր կազմակերպությունների ծրագրերին ինտեգրվելու առավելությունների,
  • IAG նոր տեղեկագրի՝ որպես մասնագիտական կողմնորոշման համար տեղեկատվական և քարոզչական գործիքի արժեքի վերաբերյալ։

Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է՝ արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Մասնակցության գրանցման հղումը ստորև՝

https://gata.com.tr/career_development_support_ru/

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ