Այսօր

Երիտասարդներին հրավիրում են մասնակցելու Future Labs: Co-design and incubation of youth-led innovative idea ծրագրին

  26 Հուլիս 2021  240 դիտում
Երիտասարդներին հրավիրում են մասնակցելու Future Labs: Co-design and incubation of youth-led innovative idea ծրագրին

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան (ՓՄՁՀԱ) ՄԱԿ-ի Կոլբա Լաբի «Ապագայի Լաբորատորիաներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է երիտասարդներին մասնակցելու Future Labs: Co-design and incubation of youth-led innovative idea ծրագրին։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից։ Առաջին երկու փուլերում կանցկացվեն բիզնես ոլորտին առնչվող կարճատև դասընթացներ: Երրորդ փուլում մասնակիցները կմշակեն Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ապագայի սցենարներ։ Լավագույն սցենարները ոլորտի մասնագետների կողմից կվերածվեն գործնական առաջարկությունների։ Այս առաջարկությունները կներկայացվեն կառավարությանը և հասարակությանը: 

Բաց մի՛ թողեք Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու հնարավորությունը։ 

 Բիզնեսի ոլորտով հետաքրքրվող և ոլորտում ներգրավված 20-32 տարեկան երիտասարդներին հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացներից մեկին, որը կվարեն մեր պրոֆեսիոնալ դասընթացավարները։

  •  Ռազմական պլանավորում, դասընթացավար՝ Դավիթ Սահակյան (մենեջմենթի ոլորտում խորհրդատու, պրոֆեսոր, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ).
  •  Բիզնես վերլուծություններ, դասընթացավար՝ Ռուբեն Օսիպյան (ձեռներեց, դասախոս և ՓՄՁՀԱ խորհրդի նախագահ)
  •  Իրավական միջավայր և բիզնես գործունեություն, դասընթացավար՝ Աննա Հակոբյան (դասախոս, իրավական բարեփոխումների և տվյալների պաշտպանության իրավունքի իրավաբան խորհրդատու)
  •  Հանրային կապեր (PR) բիզնեսում, դասընթացավար՝ Նվարդ Մելքոնյան (ձեռներեց և պրոֆեսոր, Հայաստանի PR ոլորտի առաջատար)

Շտապեք լրացնել ձեր հայտադիմումները այս հղումով՝ https://forms.gle/3zoiSCxNHeCnKX529, տեղերը սահմանափակ են։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 28-ը:

 Օր՝ Հուլիսի 31- Օգոստոսի 1, Օգոստոսի 2-3, Օգոստոսի 10-11
 Վայրը՝ COWO Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան
 Դասընթացներին մասնակցությունը անվճար է։
 Մասնակիցների քանակը՝ 40։
 Հարցերի դեպքում գրեք մեր էջին

Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։  Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՓՄՁՀԱ և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ