Այսօր

«Ծնունդ-մնունդ ե՞ս կազմակերպում». Ո՞վ է Еvent manager-ը

  27 Հուլիս 2021  950 դիտում
«Ծնունդ-մնունդ ե՞ս կազմակերպում». Ո՞վ է Еvent manager-ը

Еvent management-ը PR-ում հանրային կապերի ջանքերը խթանող բաղադրիչներից մեկն է, երբ PR-արշավների ժամանակ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք դառնում են միջոց՝ արդյունավետ կոմունիկացիայի համար: Еvent manager-ը հոգ է տանում միջոցառման բոլոր ասպեկտների համար, զբաղվում է տեխնիկական, լոգիստիկ հարցերով, կրեատիվ լուծումների իրագործումով, ծրագրի անխափան կատարումով:

«Ինձ համար Еvent manager-ը, կարծես, միջոցառման դիրիժորը լինի, միայն թե նվագախմբի փոխարեն խմբավարում է միջոցառման գործառույթներն ու դրանց իրականացնողներին»,- ասում է Անահիտ Ներսիսիյանը, ով արդեն 10 տարուց ավելի է  զբաղվում է այս գործով։

Անահիտը սովորել է Ռուս-հայկական համալսարանի (RAU) տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնում, ապա ստացել Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA) Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA):