Այսօր

Տաղանդավոր երաժիշտների «Հանդիպումը Երևանում»

  27 Հուլիս 2021  163 դիտում
Տաղանդավոր երաժիշտների «Հանդիպումը Երևանում»

Արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր), Վահագն Պապյանը (դիրիժոր) հանդիպել են Երևանում։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժիշտները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Եռակի կոնցերտը», որին կհաջորդի Պյոտր Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։