Այսօր

ՁԻԱՀ–ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամը հայտարարում է մրցույթ

  03 Օգոստոս 2021  226 դիտում
ՁԻԱՀ–ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամը հայտարարում է մրցույթ

ՁԻԱՀ–ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամը հայտարարում է հայտերի ընդունելություն՝ «Հրատապ կարիքներ» մրցույթի շրջանակներում։

Հիմնադրամը հրավիրում է հասարակական կազմակերպություններին հայտեր ներկայացնել և մասնակցել «Հրատապ կարիքներ» մրցույցին՝ իրակաացնելու նախագծեր, որոնք միտված են ՄԻԱՎ–ի հետ կապված նշանակալի ու հրատապ կարիքների բավարարմանը։ Հայտեր կարող են ներկայացվել հետևյալ երկրներից՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բելառուս, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Ղազախստան, Կոսովո, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Սլովենիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Խորվաթիա, Չեռնոգորիա և Էստոնիա։

Կարող են ներկայացվել նախագծեր 1 500 000 ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում՝ 36 ամիս տևողությամբ։

Նախագծերը պետք է բավարարեն հետևյալ 4 պահանջները․

1․ Զգալիորեն բարելավել ՄԻԱՎ–ի հետ կապված առողջության ցուցանիշները բնակչության մեկ կամ մի քանի խմբերի համար, կամ մարդկանց շրջանակներում, որոնք ունեն ՄԻԱՎ։

2․ Երկարաժամկետ ազդեցություն թողնել ՄԻԱՎ–ի հետ կապված առողջության ցուցանիշների վրա։ Այդ թվում՝ ՄԻԱՎ ունեցող մարդկանց ավելի արդյունավետ ծառայությունների մատուցման առումով։  

3․ Նվազեցնել խտրականությունը, որին ենթարկվում են ՄԻԱՎ ունեցող մարդիկ կամ մարդկանց խմբերը։

4․ Արձանագրել ու տարածել նախագծի դրական ազդեցությունը՝ հետագայում այն այլ երկրներում կիրառելու նպատակով։
 

Մրցույթի մասին առավել մանրամասն՝ հղումով։

Հայտեր կարելի է ներկայացնել մինչև 2021թ․ սեպտեմբերի 16–ը (Գրինվիչի ժամանակով 13։00–ն)՝ WWW.ELTONJOHNAIDSFOUNDATION.ORG/RADIAN հղումով։

Հարցերի դեպքում՝  գրել radian@eltonjohnaidsfoundation.org. Էլ․ հասցեին։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ