Այսօր

Երևան քաղաքի մասնաճյուղերի կառավարիչ

  05 Օգոստոս 2021  150 դիտում
Երևան քաղաքի մասնաճյուղերի կառավարիչ

«Յունիբանկ» ԲԲԸ–ին անհրաժեշտ է Երևան քաղաքի մասնաճյուղերի կառավարիչ։

Վերջնաժամկետ՝ 04 Սեպտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում է մասնաճյուղի ընթացիկ աշխատանքները,

մասնաճյուղի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

մասնաճյուղին հասցեագրված և մասնաճյուղից դուրս եկող փաստաթղթերի գործավարության և համապատասխան կարգով արխիվացման ապահովումը

աշխատանքային ծրագրի, եռամսյակային ու տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմումը (ըստ պահանջի և անհրաժեշտության), սահմանվող պլանային ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկումը և ապահովումը` Բանկում գործող  կարգերին համապատասխան

Վարկային  պորտֆելի կառավարում, տարեկան պլանների և վաճառքների կազմակերպում և իրականացում

Վարկերի վերադարձելիությանը ուղղված աշխատանքներ` այդ թվում  վերանայումների գործընթացների իրականացում

ՀՀ օրենսդրությունից և Բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացնումը

Աշխատանքային պարտականություններ

  1. Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության,
  2. Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում,
  3. Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում,
  4. Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում,
  5. Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում,
  6. ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/

Նվազագույնը 3 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի /ԿԲ-ի կողմից կառավարչի լիցենզիայի առկայությունը պարտադիր է/

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն

Թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, վճռականություն, պրոբլեմներ լուծելու ունակություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Լրացուցիչ տեղեկություն

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Անձնական հմտություններ

Առաջնորդության հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ