Այսօր

Մարդկային ռեսուրսների գործավարության բաժնի մասնագետ

  05 Օգոստոս 2021  248 դիտում
Մարդկային ռեսուրսների գործավարության բաժնի մասնագետ

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Մարդկային ռեսուրսների գործավարության բաժնի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի


Վերջնաժամկետ՝ 15 Օգոստոս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Մարդկային ռեսուրսների գործավարության բաժնի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

 

Աշխատանքային պարտականություններ

  1. Բանկ նոր ընդունվող աշխատակիցների անձնական գործերի հավաքագրում, ստուգում  և ներկայացում հաստատման:
  2. Բանկի աշխատակիցների անձնական գործերի հավաքագրում, հաշվառում, թարմացում, վարում և պահպանում:
  3. Համապատասխան  հրամանների, պայմանագրերի, համաձայնագրերի և տեղեկանքների կազմում, ներկայացում հաստատման և ստորագրման։
  4. Աշխատակիցների աշխատանքի հաճախման, կարգապահության վերահսկում և դրա հետ կապված ներքին իրավական ակտերով սահմանված գործընթացների իրականացում։
  5. Կարգապահական պատասխանատվության գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացում, անհրաժեշտ գործընթացների ապահովում։
  6. Աշխատատեղերի նկարագրերի կազմման, մշակման, հաստատման, ստորագրման, վերանայման գործընթացի կազմակերպում։
  7. Պարբերական  հաշվետվությունների կազմում, ներկայացում ստորաբաժանման ղեկավարին։
  8. Բոլոր կարգապահական  և աշխատանքային կանոնների խախտման վերաբերյալ պաշտոնական բացատրագրերի հավաքագրում և ներկայացում քննարկման՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
  9. Այլ ստորաբաժանումների հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովում:
  10. Արձակուրդների տրամադրման գործընթացի կազմակերպում։
  11. Գործառնական Օր համակարգում աշխատակիցներին վերաբերող տվյալների թարմացում ամենօրյա կտրվածքով։
  12. Աշխատակիցների՝ աշխատանքից ազատման գործընթացի կազմակերպում և անձնական գործերի արխիվացում։
  13. Ամենօրյա կտրվածքով հրամանների ուղարկում շահագրգիռ ստորաբաժանումներին և աշխատակիցներին։

Անհրաժեշտ հմտություններ

  1. Բարձրագույն կրթություն
  2. Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  3. Բանկային օրենսդրության իմացություն
  4. Գերազանց համակարգչային գիտելիքներ (մասնավորապես Word, Excel, Outlook գերազանց տիրապետում)
  5. Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  6. Հաղորդակցման հմտություններ
  7. Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  8. Դասակարգված տեղեկատվության հետ աշխատելու փորձ և պատրաստակամություն
  9. Ամենօրյա կտրվածքով աշխատանքի ծավալից ելնելով առաջնահերթությունների սահմանում
  10. Նախաձեռնողականություն և ճկուն մտածելակերպ
  11. Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
  12. Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  13. Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  14. Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն
  15. Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  16. Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Անձնական հմտություններ

Ուշադիր

Արագ սովորելու կարողություն

Սթրեսակայունություն

Կենտրոնացում

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ