Այսօր

Հայտնի է՝ ովքեր են Հայաստանը ներկայացնելու ԱՊՀ առաջին խաղերում

  25 Օգոստոս 2021  154 դիտում
Հայտնի է՝ ովքեր են Հայաստանը ներկայացնելու ԱՊՀ առաջին խաղերում

Այս տարի առաջին անգամ անցկացվելու են ԱՊՀ երկրների խաղերը: Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալիք ԱՊՀ առաջին խաղերին մասնակցելու է շուրջ 1500 մարզիկ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Նրանք 16 մարզաձևում կպայքարեն մեդալային 184 հավաքածուի համար: Խաղերի կանոնադրության համաձայն՝ մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը:



Հայաստանն ԱՊՀ առաջին խաղերում կունենա 54 ներկայացուցիչ, որոնք մեդալների համար կպայքարեն 10 մարզաձևում.

Բռնցքամարտ - Էրիկ Առստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան:

Բադմինթոն - Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:

Բասկետբոլ (3x3) - Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան, Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:

Գեղարվեստական մարմնամարզություն - Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:

Սամբո - Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:

Սեղանի թենիս - Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:

Կարատե - Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան:

Հրաձգություն - Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:

Մուայթայ - Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

Սպորտային պարեր - Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)

Նշենք, որ ԱՊՀ երկրների խաղերը նախատեսված էր անցկացնել դեռևս 2020 թվականի օգոստոսին, բայց մրցաշարը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ