Այսօր

3 պատճառ երեկոյան վազելու համար

  30 Օգոստոս 2021  138 դիտում
3 պատճառ երեկոյան վազելու համար

Առավոտյան վազքի համար ժամանակ գտնելը հեշտ գործ չէ, իսկ ի՞նչ կասեք երեկոյան վազելու մասին։

Մեր մարմինը ֆիզիկական ակտիվությանն ամենալավը պատրաստ է 17:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Դա պայմանավորված է նրանով, որ առավոտյան մեր ուղեղն ու ներքին օրգանները զբաղված են գիշերային քնից հետո էներգիայի վերականգնմամբ, իսկ երեկոյան սրտանոթային և շնչառական համակարգերն առավել հանգիստ են աշխատում: Մկանները հասնում են իրենց տոնուսի գագաթնակետին, իսկ ջլերն ու կապանները հնարավորինս տաքանում են, քանի որ օրվա ընթացքում շարժվում և «ծանրաբեռնում» ենք մեր ոտքերը: Այնպես որ՝ երեկոյան վազքը լավագույն միջոցն է նրանց համար, ովքեր ցանկանում են լինել տոկուն, արագ և ուժեղ: 

Առաջնահերթ ո՞ւմ է պետք վազել երեկոյան

Եթե ​​առավոտյան վազքի ժամանակ զգում եք հոգնածություն, դանդաղկոտություն և վազելուց հետո պառկելու ցանկություն, հավանաբար, ձեզ մոտ դոֆամինի մակարդակը ցածր է: Ինչն էլ նշանակում է, որ առավոտյան ավելի լավ է չծանրաբեռնել մարմինը և վազել երեկոյան։

Երեկոյան վազքի հիմնական առավելությունները

Հիանալի է, եթե աշխատանքից կամ դասերից առաջ վազելու ժամանակ և ուժ եք ունենում, բայց երեկոյան վազքն էլ ունի իր առավելությունները․

  1. Ծանրաբեռնվածությունը կդառնա առավել տանելի: Գուցե տարօրինակ հնչի, բայց օրվա վերջում մարմնի ուժն ու տոկունությունը մեծանում են: Երեկոյան ձեր մարմինն ավելի լավ է ընդունում թթվածինը, որը ներթափանցում է մկանների մեջ, ինչը նշանակում է, որ կարող եք ավելի երկար տարածություններ վազել:
  2. Երեկոյան վազքից հետո դուք ավելի հանգիստ կլինեք: Երեկոյան վազքի հաջորդ առավելությունը՝ այն օգնում է հանգստանալ՝ ազատվելով օրվա ընթացքում կուտակած տարատեսակ բացասական մտքերից և լիցքերից, դառնալ առավել սթրեսադիմացկուն։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում արտադրվող էնդորֆինն էլ կապահովի ձեր լավ տրամադրությունը: Երեկոյան վազքը կարելի է յուրօրինակ հակադեպրեսանտ համարել, որը կարող է օգնել նաև միգրենի դեմ պայքարում:
  3. Կսկսեք առավել գիտակցաբար վերաբերել ձեր առողջությանը: Վազքից հետո դժվար է ածխաջրերով հարուստ սնունդ ուտելը. մարմինը վերականգնման համար ավելի հեշտ բան է փնտրում՝ հիմնականում սպիտակուցային սնունդ: Այնպես որ՝ օրվա վերջում վազելը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել և խուսափել սննդային անհարկի ծանրաբեռնվածությունից:

Կարո՞ղ է երեկոյան վազքը վնասակար լինել

Ֆիզիոլոգիական տեսանկյունից վտանգներ չկան, բայց կարևոր է չմոռանալ ձեր հոգեբանական վիճակի մասին և ոչինչ ստիպողաբար չանել: Ամեն դեպքում, հոգեբաններն ասում են, որ երեկոն բացարձակապես պիտանի չէ մտավոր ճիգերի համար, ուստի խորհուրդ է տրվում թղթաբանության փոխարեն ընտրել թեթև մարզումները և կարճ տարածությունների համար վազքը:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ