Այսօր

Գրքահավաք Ճամբարակ համայնքի New Breath երիտասարդական ակումբի համար

  02 Սեպտեմբեր 2021  191 դիտում
Գրքահավաք Ճամբարակ համայնքի New Breath երիտասարդական ակումբի համար

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի երկու ակտիվ երիտասարդներ՝ Մամիկոնը և Միլենան, 2019 թվականին հիմնել են New Breath երիտասարդական ակումբը, որը համայնքում զբաղվում է կրթական միջոցառումների՝ սեմինարների, հանդիպում-զրույցների, կինոդիտումների և ճամբարների կազմակերպմամբ։ Իրականացված միջոցառումների արդյունքում New Breath երիտասարդական ակումբն իր շուրջն է հավաքել համայնքի երիտասարդներին։

Ներկայումս ակումբի հիմնադիրներն արտաքին փոքր դրամական աջակցությամբ սկսել են նոր՝ «Միջանցք ընթերցասրահ – ինտերակտիվ լաբ» անվանմամբ ծրագիրը, որի շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, անհրաժեշտ գույքը ձեռք է բերվել։

Ծրագրի նպատակն է համայնքի երիտասարդներին հնարավորություն տալ ազատ ժամանակն անցկացնել առավել արդյունավետ՝ ինքնակրթվել, իրազեկվել, հզորանալ՝ անձնական ներդրումն ունենալով սեփական անձի և պետության ապագայի գործում։

Միջանցք ընթերցասրահ – ինտերակտիվ լաբորատորիայում նախատեսվում է կազմակերպել ընթերցանություններ, բաց քննարկումներ, գրական երեկոներ, գրքարշավային ակումբների հյուրընկալություններ։

Սակայն այս ամենն իրականացնելու համար ընթերցասրահ – ինտերակտիվ լաբորատորիան կարիք ունի հայ և արտասահմանյան ժամանակակից գրականության։

Գրքահավաքության համար երիտասարդներն ակնկալում են բոլոր շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը՝ գրապահոցի համալրման նպատակով։ Ցանկալի է` գրքերը լինեն նոր կամ լավ պահպանված վիճակում:

Ընթերցասրահ–ինտերակտիվ լաբորատորիային գրքեր նվիրաբերելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել Մամիկոն Կիրակոսյանի հետ՝

էլեկտրոնային փոստ՝ kmamikon.2004@gmail.com,

ՖԲ էջ՝ https://www.facebook.com/Mamikon.6.7.8/

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ