Այսօր

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են փոփոխություններ

  07 Սեպտեմբեր 2021  70 դիտում
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են փոփոխություններ

Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում:

Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը ստորագրվելու է տեղում:

Հստակեցվել են նաև պարգևատրման պայմանները: Մասնավորապես, դրամական մրցանակներով կպարգևատրվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք մրցմանը կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ միայն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր:

Հիշեցնենք, որ սիրողական խճուղային հեծանվավազքն անցկացվելու է մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի, և երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ, էլ. հասցե՝ s.prazyan57@gmail.com: Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 85-81-08:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ