Այսօր

«Զլանալը զիլ չէ»․ Լոռու մարզի 120 երիտասարդներ տոնեցին Երիտասարդության օրը

  07 Սեպտեմբեր 2021  311 դիտում
«Զլանալը զիլ չէ»․ Լոռու մարզի 120 երիտասարդներ տոնեցին Երիտասարդության օրը

Օգոստոսի 22–ին՝ երիտասարդության միջազգային օրվանից 10 օր անց, Լոռու մարզի երիտասարդների համար Դսեղ համայնքում կայացավ տոնական միջոցառում։

Կազմակերպիչների գլխավոր նպատակն էր ներգրավել երիտասարդների առավել պասիվ համայնքներից՝ նրանց ևս դարձնելով տոնի մաս, ծանոթացնելով միմյանց հետ։ Արդյունքում «Զլանալը զիլ չէ» անվանումով միջոցառմանը մասնակցեց մոտ 120 լոռեցի երիտասարդ։

Միջոցառման կազմակերպիչ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը Erit.am-ի հետ զրույցում պատմեց միջոցառման մանրամասների մասին․

«Միջոցառումը մի քանի մասից էր բաղկացած։ Նախ և առաջ երիտասարդներն իրար հետ շփվելու, ծանոթանալու հնարավորութուն ունեին։ Այնուհետև մասնակիցներն անցան մեր «Զիլ» քվեսթը, որը կրթական, թումանյանական ուղղվածություն ունի։ Օրն ավարտվեց DJ-ի երաժշտությամբ»։

Միջոցառումն անցկացվեց Դսեղի TUC-ում (Տուրիզմի ուրույն կենտրոնում)՝ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և UNICEF Հայաստանի աջակցությամբ։