Այսօր

Ցուցապաստառների մրցույթ «Ընտանիքում հայրիկների ներգրավվածության և հոգատարության կարևորությունը» թեմայով

  13 Սեպտեմբեր 2021  60 դիտում
Ցուցապաստառների մրցույթ «Ընտանիքում  հայրիկների ներգրավվածության և հոգատարության կարևորությունը» թեմայով

Երբ հայրիկները հոգ են տանում իրենց երեխաների մասին և կիսում տնային հոգսերը, ի՞նչ է փոխվում ընտանիքում: Ի՞նչ տեսք ունի հայրիկների ներգրավվածությունը մերօրյա ընտանիքներում: Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ այս հարցերի վերաբերյալ և դրանք պաստառին պատկերելու կարողություն, ապա այս մրցույթը Ձեզ համար է: Տղամարդկանց միջազգային օրվան (նոյեմբերի 19) նվիրված մրցույթը կազմակերպում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում: «Ընտանիքում հայրիկների ներգրավվածության և հոգատարության կարևորությունը» խորագրով մրցույթի նպատակն է նպաստել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:

Մրցանակներ

Լավագույն երեք նախագծերի հեղինակները կստանան մրցանակներ հետևյալ կարգով.

1-ին հորիզոնական՝ 

  • գումարային մրցանակ (180 000 դրամ).
  • հնարավորություն իր ստեղծագործությունը տեսնելու Իջևան, Վանաձոր և Գյումրի քաղաքների փողոցներում՝ մեծ ցուցատախտակների վրա.
  • հնարավորություն իր ստեղծագործությունը տեսնելու սոցիալական տարբեր հարթակներում:

 2-րդ հորիզոնական՝ 

  • գումարային մրցանակ (120 000 դրամ).
  • հնարավորություն իր աշխատանքը տեսնելու սոցիալական տարբեր հարթակներում:

 3-րդ հորիզոնական՝ 

  • գումարային մրցանակ (80 000 դրամ),
  • հնարավորություն իր աշխատանքը տեսնելու սոցիալական տարբեր հարթակներում:

Տեխնիկական պահանջներ

  • Ցուցապաստառի չափսը` 6000×3000 մմ
  • Կետայնությունը` 300dpi, CMYK
  • Դիրքը՝ հորիզոնական
  • Տեքստերը (առկայության դեպքում)՝ հայերեն

Դիմելու ընթացակարգ

  • Ֆայլերը ուղարկել PDF ձևաչափով  yic@yic.am էլեկտրոնային հասցեին (հաղթող նախագծերի հեղինակները հետագայում պետք է ներկայացնեն վեկտորային ֆայլերը՝ տպագրության համար)

Ընտրության գործընթաց

Հայտերը գնահատվելու են գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ և անկախ փորձագետ։ Հայտերը կգնահատվեն 5 բալանոց սանդղակով՝ հետևյալ չափանիշների հիման վրա. 1. Նախագծի հիմքում ընկած գաղափարը (թեմայի ամենատպավորիչ արտացոլումը), 2. Իրագործումը։

Առավելագույն միավորներ ստացած 3 աշխատանքները կհայտարարվեն հաղթողներ։

Վերջնաժամկետ

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 1-3 աշխատանք մինչեւ ս.թ. սեպտեմբերի 23-ի ժամը 18։00-ն yic@yic.am էլ. փոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով՝ «Ցուցապաստառների մրցույթ»։

Մրցանակների հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Սույն նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում  է ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամը ԵՄ թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ