Այսօր

13 մեդալ՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերից

  13 Սեպտեմբեր 2021  50 դիտում
13 մեդալ՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերից

Հայաստանի մարզական պատվիրակությունը 13 մեդալ է նվաճել Կազանում կայացած ԱՊՀ երկրների առաջին խաղերում: 5 արծաթե և 8 բրոնզե մեդալները գրանցվել են բռնցքամարտ, կորեշ, սամբո, հրաձգություն, մուայթայ, սեղանի թենիս և կարատե մարզաձևերում:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես են եկել պատանի բռնցքամարտիկները, որոնցից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե: Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են. «Մեդալակիր բռնցքամարտիկները շատ խոստումնալից են: Համոզված եմ՝ ապագայում նրանց մեդալների գույնը փոխվելու է: Բոլորի համար ԱՊՀ երկրների առաջին խաղերը մեծ փորձառություն էին»:



Հայաստանի մյուս արծաթե մեդալները նվաճել են Գևորգ Մանուկյանը, որը հաջողության է հասել կորեշ մարզաձևի 65 կգ քաշային կարգում, և հրաձիգ Հայկ Բաբայանը, որը հրացան մրցաձևի եզրափակչում երկրորդ տեղն է զբաղեցրել 245.3 միավորով: