Այսօր

Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ (2022թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

  14 Սեպտեմբեր 2021  42 դիտում
Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ (2022թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն՝ Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Այս ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին.

  • Ակտիվ բազմակարծ ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին մասնակցության ազատության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ համայնքաբնակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ երիտասարդության և ժողովրդավարության վրա կլիմայական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման ազդեցությունը մեղմելու գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ):
  • Երիտասարդների իրավունքներ (երկու ուսումնական նիստ՝ անապահով երիտասարդների սոցիալական իրավունքների իմացության վերաբերյալ)
  • Համակեցություն՝ խաղաղ և ներառական հասարակությունում (մեկ ուսումնական նիստ՝ ռասիզմի և խտրականության վերաբերյալ, երկու ուսումնական նիստ՝ համեմատական մոտեցմամբ գենդերային հավասարության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ Գնչու երիտասարդների մասանկցության վերաբերյալ )
  • Երիտասարդական աշխատանք ( Երկու ուսումնական նիստ՝ ոչ ֆորմալ կրթության որակի և մեթոդաբանության վերաբերյալ):

Հայտադիմուները կարող են ներկայացվել հետևյալ էլ.-հասցեով՝ eyc.studysessions@coe.int մինչև ս.թ հոկտեմբերի 15-ը:

Կից ներկայացվում են՝ ծրագրի մանրամասները և հայտադիմումի լրացման թերթիկը:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ