DigiTown-ը՝ տարածաշրջանի տեխնոկենտրոն

  28 Սեպտեմբեր 2021  325 դիտում
DigiTown-ը՝ տարածաշրջանի տեխնոկենտրոն

Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն աջակցելով էկոհամակարգի զարգացմանը, հանդես է գալիս ոչ միայն տեխնոլոգիական լուծումներով, այլև հետաքրքրական ծրագրերով։ Դեռևս մի քանի տարի առաջ նախագծված DigiTown տեխնոհամալիրն արդեն կյանքի է կոչվում. պատրաստ են առաջին և երկրորդ մասնաշենքերը, իսկ երրորդ՝ 50 հազար քմ տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը՝ նախատեսված 5000 հոգու համար, պատրաստ կլինի առաջիկայում։

Erit.am-ի հետ զրույցում ընկերության Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանն ասում է, որ DigiTown-ը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որոնցից առաջինն աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագիրն է՝ միտված աջակցելու ստարտափ էկոհամակարգին և լավագույն գաղափարները միջազգային շուկաներում ճանաչելի դարձնելուն։ Երկրորդ բաղադրիչը, ըստ մեր զրուցակցի, DownTown ակադեմիան է, որը հնարավորություն է ընձեռում անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվել Դիջիթեյն ընկերությունում։