«Sweetdiet». Հայկական արտադրության բնական քաղցրավենիք, որը կարելի է բոլորին

  07 Հոկտեմբեր 2021  250 դիտում
«Sweetdiet». Հայկական արտադրության բնական քաղցրավենիք, որը կարելի է բոլորին

Քաղցրավենիքն առաջին մթերքներից է, որը սննդաբաններն ու մարզիչները կհանեն ձեր սննդակարգից, եթե ցանկանում եք կատարելագործել կազմվածքը, կամ առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեք: Սա հաշվի առնելով, «Sweetdiet Armenia»-ի հիմնադիր Դավիթ Կարախանյանը որոշել է ստեղծել բնական, շաքար չպարունակող քաղցրավենիք, որը ոչ միայն թույլատրելի կլինի, այլև խորհուրդ կտան կիրառել հենց բժիշկներն ու մարզիչները: Erit.am-ի հետ զրույցում Դավիթ Կարախանյանը պատմել է քաղցրավենիքի բաղադրության, «Sweetdiet»-ի ստեղծման պատմության ու հետագա պլանների մասին:



Փորձել ենք «կարելի» քաղցրավենիք ստեղծել

Ես ունեմ մարզասրահ ու միտքն այնտեղ է ծագել: Տեսնում էի, որ մարզիչները մարզվողներին «չի կարելի»-ների մի ցուցակ են տալիս, որի մեջ անպայման նշվում է քաղցրը: Այդպես փորձեցինք «կարելի» քաղցրավենիք ստեղծել: Մոտ մեկ տարվա ընթացքում փորձում էինք ստանալ բաղադրություն, որը բոլորի՝ նույնիսկ շաքարային դիաբետ ունեցողների համար թույլատրելի կլինի: Քննարկումներին բժիշկներ, սննդաբաններ էին մասնակցում: Արդյունքում որպես հիմնական բաղադրություն ստացանք գրանոլայի, ընդեղենի ու բնական չրերի խառնուրդ: Հիմա «Sweetdiet»-ի հիմնական արտադրանքը հենց այս բաղադրությամբ 80 գրամանոց գրանոլա բարերն են: Ընդեղենը հարուստ է վիտամիններով ու յուղերով, որոնք մարդու օրգանիզմը չի յուրացնում, չի բարձրացնում խոլեստերինն, այլ ուղղակի էներգիայի աղբյուր է դառնում: Մեր չրերը ևս լիովին բնական, առանց շաքարի են: Դրանք գնում ենք գյուղերից մեկից, որտեղ արդեն գիտեն մեր նախապատվությունների մասին ու մրգերը հատուգ տեխնոլոգիայով են չորացնում: Շատ ենք կարևորում նաև բաղադրիչները գյուղացուց, ոչ թե խոշոր ընկերություններից գնելու սկզբունքը:



Տեսականին կարելի է գնել սուպերմարկետներից կամ առցանց

Մեր արտադրանքը հնարավոր է գնել «Sweetdiet»-ի սոցցանցերի էջերի միջոցով: Ներկայացված ենք նաև «Սաս», «Պարմա» սուպերմարկետներում, դիմել ենք նաև «Երևան Սիթի» և «Կարֆուր» սուպերմարկետների ցանց, հուսանք՝ շուտով այնտեղ ևս կկարողանաք գտնել մեր քացղրավենիքը: Ներկայացված ենք քաղցրավենիքի «Հալեպ», էկոլոգիապես մաքուր մթերքի «Էկո» խանութներում: Համագործակցում ենք քաղաքի շստ մարզասրահների հետ, որտեղ հենց տեղում մարզիչները մարզվողներին դասական քաղցրավենիքն առաջարկում են փոխարինել «Sweetdiet»-ով:

«Sweetdiet»-ը կարելի է գտնել օնլայն վաճառքի մի քանի հարթակներում, նաև «Ararat box»-ի մաս ենք կազմում: Մեր արտադրանքն արդեն հասցրել ենք Միացյալ Նահանգներ ուղարկել, այնտեղից ունեցել ենք պատվերներ: Արտահանել ենք նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա:





Արտադրությունները կարող են լինել նաև մարզերում

Մեր արտադրամասը Կոտայքի մարզում է: Ինչպես բաղադրիչներն ենք փորձում գնել անհատ գյուղացիներից, այնպես էլ արտադրամասը ցանկացանք Երևանից դուրս հիմնել՝ ցույց տալու, որ արտադրությունները կարող են մայրքաղաքից դուրս էլ լինել: Այստեղ գորոծում է նաև մեր ֆիրմային խանութը: Դեռևս հիմնական 6-7 աշխատող ունենք, եթե լինում են մեծ պատվերներ, ժամանակավորապես այս թիվը մեծանում է: Ամեն դեպքում, հետագայում նախատեսում ենք ընդլայնել տեսականին ու հետևաբար նաև արտադրությունը: Շուտով նախատեսում ենք սկսել բնական հումքից՝ մեղրախոտից, շաքարի փոխարինիչի արտադրություն: Ցանկանում ենք ունենալ նաև առողջարար ու բնական նախաճաշի տարբերակ՝ հատուկ երեխաների համար. վարսակի փաթիլներ, ընդեղեն, չրեր:

 Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ