«Երիտասարդությունը խնդիր չէ, հնարավորություն է»․ Երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացներ՝ Աղվերանում (Տեսանյութ)

  11 Հոկտեմբեր 2021  555 դիտում
«Երիտասարդությունը խնդիր չէ, հնարավորություն է»․ Երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացներ՝ Աղվերանում (Տեսանյութ)

Հոկտեմբերի 5-8-ը Աղվերանում անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։ Դրա շրջանակներում Երևանից ու ՀՀ բոլոր մարզերից 25 երիտասարդական աշխատողներ հնարավորություն են ստացել նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել։

Դասընթացն, ընդհանուր առմամբ, բաղկացած է երեք փուլից, եւ հաջորդ փուլերն անցկացվելու են նոյեմբերի 1–ից 4–ն ու նոյեմբերի 22–ից 24–ը։

ԿԳՄՍ նախարարության այս ծրագիրը տարեկան է, իրականացվում է «Ֆիչըր» ՍՊԸ–ի կողմից՝ «ՊրոԴեՖորմ» զարգացման հարթակի հետ համագործակցությամբ, որի շրջանակներում էլ հրավիրվում են դասընթացավարները։

Մանրամասները՝ Erit.am-ի տեսանյութում։


Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ