6 մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունից

  18 Հոկտեմբեր 2021  257 դիտում
6 մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունից

Հոկտեմբերի 15-17-ը Սալոնիկում (Հունաստան) կայացել է սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի 11 ներկայացուցչից 6-ը դարձել է մեդալակիր: Տարիքային երկու խմբում հայ սամբիստները երեքական մեդալ են նվաճել:

Պատանեկան ստուգատեսի 64 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մեսրոպ Նիկոյանը: Նրա թիմակիցներից Գրիգոր Բեկնազարյանը 98 կգ քաշային կարգում պարտվել է միայն եզրափակչում՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 

Երիտասարդների մրցապայքարում հայ սամբիստներից լավագույն արդյունքը գրանցել է Դավիթ Հարությունյանը, որը +98 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի: Բրոնզե մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ):



Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանի պատվիրակությունը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ռուսաստանի ընտրանին է, որը նվաճել է 26 մեդալ:

Հավելենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Արամ Խաչիկյանը (53 կգ), Վիլիկ Սահակյանը (71 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Մամիկոն Ավետիսյանը (79 կգ):

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ