Հայաստանը ներկայացուցիչ կունենա 11 քաշային կարգում. բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի որոշմամբ՝ մրցավայր կմեկնեն Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Այս խոշորագույն սպորտային իրադարձությանը կմասնակցեն աշխարհի չեմպիոններ Էնդի Կրուզ Գոմեսը, Ռոնիել Իգլեսիասը, Առլեն Լոպեսը, Խուլիո Լա Կրուզը… Բելգրադը կընդունի նաև այնպիսի բարձրակարգ բռնցքամարտիկների, ինչպիսիք են Հովհաննես Բաչկովը, Վանդերսոն դե Օլիվեյրան, Աբներ Տեյշեյրան, Խավիեր Իբանեսը, Ռադոսլավ Պանտալեևը և այլք:

Մեդալակիրները կստանան նշանակալի գումար. մրցանակային ֆոնդը կազմում 2,6 մլն դոլար: Յուրաքանչյուր քաշային կարգի ոսկե մեդալակիր կստանա 100,000 դոլար, արծաթե մեդալակիրը` 50,000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները (կիսաեզրափակչի մասնակիցները) կպարգևատրվեն 25,000 ԱՄՆ դոլարով:
AIBA-ի նախագահ Ումար Կրեմլյոյի խոսքով՝ այս առաջնությունը կարող է նոր էջ բացել բռնցքամարտի պատմության մեջ. «Կարծում եմ՝ այս աշխարհի առաջնությունը նոր էջ կբացի AIBA-ի պատմության մեջ: Ունենք ռեկորդային թվով մասնակիցներ, որոնք կմրցեն նոր քաշային կարգերում, ինչը բռնցքամարտի ուժի և գլոբալ զարգացման նշան է: Մենք մարզիկների համար ապահովում ենք հաջողության հասնելու լավագույն պայմանները, կանենք հնարավորը` արդար մրցավարության համար: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում Բելգրադում կայանալիք առաջնության մեկնարկին»,- Ումար Կրեմլյովի խոսքը մեջբերել է AIBA-ի պաշտոնական կայքը: