Մեդիագրագիտության դեսպանները. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում

  21 Հոկտեմբեր 2021  153 դիտում
Մեդիագրագիտության դեսպանները. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում

Եթե 18-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդ ես, բնակվում ես Տավուշում, Գեղարքունիքում կամ Սյունիքում, ուզում ես զարգացնել գիտելիքներդ թվային գրագիտության, մեդիագրագիտության, կիբերգրագիտության ոլորտներում և հնարավորություն ստանալ գիտելիքներդ ներդնել քո մարզի զարգացման մեջ, ապա շտապի ՛ր դիմել այս կրթական ծրագրին։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված․ մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդների, երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների թվային մասնակցությունը՝ զարգացնելով նրանց գիտելիքներն ու կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կիբերգրագիտության և թվային գրագիտության ոլորտներում։

Ծրագիրը նախատեսում է 2 հիմնական փուլեր՝

  1. «Մեդիագրագիտության դեսպանները» մեկշաբաթյա մեդիագրագիտության և թվային մասնակցության դպրոց, որն իր շուրջը կհամախմբի Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի խոշորացված համայնքներում և սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրող 18-30 տարեկան 20 երիտասարդների։

Դասընթացի շրջանակներում ոչ-ֆորմալ կրթական գործիքակազմի, ինտերակտիվ դասընթացների և ուսումնական այցերի միջոցով Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերում ապրող 18-30 տարեկան 20 երիտասարդների հնարավորութուն կստանան ձեռք բերելու գիտելիքներ և փորձառություն մեդիագրագիտության, փաստերի ստուգման, անձնական տվյալների պաշտպանության, կիբերգրագիտության, սոցիալական մեդիայից գրագետ օգտվելու և ժամանակակից թվային գործիքների օգտագործման ձևերի, ինչպես նաև տեղեկատվական արշավների կազմակերպման ոլորտներում։

 

  1. 2021 թվականի դեկտեմբեր և հունվար ամիսներին դասընթացի մասնակիցներին կառաջարկվի առցանց մենթորության 2-ամսյա փուլ, որի շրջանակներում մենթորների աջակցությամբ իրենց համայնքներում կիրականացնեն իրենց տեղեկատվական կամ իրազեկման մեդիա նախագծերը՝ գործնականում կիրառելով ստացած գիտելիքները։ Առցանց մենթորության ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան իրենց զարգացրած կարողություններն ու գիտելիքները բերել գործնական դաշտ և տարածել իրենց գիտելիքներն ու փորձը իրենց համայնքում բնակվող երիտասարդների շրջանում ։

Ծրագրի ավարտին՝ 2022 թ․ ապրիլին տեղի կունենա ծրագրի արդյուքների ներկայացման և ամփոփման ավարտական միջոցառումը, որի ընթացքում երիտասարդ մասնակիցները կկիսվեն իրենց՝ տեղեկատվական մեդիա արշավների և նախագծերի իրականացման փորձառությամբ, կստանան ավարտական վկայականներ և կքննարկեն միջմարզային համագործակցությանն ուղղված նոր մեդիա նախագծերի իրականացման հնարավորությունները։

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը՝ այդ թվում Երևանում կացության, 3-սննդի և ճանապարհափոխադրման ծախսը։

Ինչպե՞ս դիմել։

Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://forms.gle/xtgyf7323ou5fN7z9 

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։

Կազմակերպության մասին

«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։

«Եղի՛ր տեղեկացված․ մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ