Դանիայի կառավարության 2021թ. կրթաթոշակներ Կոպենհագենի համալսարանում

  21 Հոկտեմբեր 2021  131 դիտում
Դանիայի կառավարության 2021թ. կրթաթոշակներ Կոպենհագենի համալսարանում

Կոպենհագենի համալսարանը (UCPH) Դանիայի կառավարության կրթաթոշակների ծրագրի շրջանակում առաջարկում է սահմանափակ թվով ուսման վարձի փոխհատուցման և դրամաշնորհային ծրագրեր։ Կրթաթոշակները մրցութային հիմքով տրամադրվում են ԵՄ/ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների բացառիկ տաղանդ ունեցող ուսանողներին, որոնք աչքի են ընկնում ակադեմիական բարձր ցուցանիշներով։

Դանիայի կառավարության կրթաթոշակը տրամադրվում է կամ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ձևով և/կամ կացության հիմնական ծախսերի փոխհատուցման ձևով:

Կրթաթոշակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և դիմելու կարգը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://armacad.info/university-of-copenhagen--2020-12-07--danish-government-scholarships-2021-at-the-university-of-copenhagen-denmark?fbclid=IwAR1EodC9urlDhhhk7w1Y1JZb6Jec5o5cNE7Pxa9eBIGu7AYm1ErUgpv3Rp0

Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 31, 2021թ․

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ