Մասնակցիր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12-րդ երիտասարդական ֆորումին

  23 Հոկտեմբեր 2021  143 դիտում
Մասնակցիր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12-րդ երիտասարդական ֆորումին

Ս/թ. նոյեմբերի 19-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակներում, առցանց ձևաչափով տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12-րդ երիտասարդական ֆորումը: Այն կհամախմբի երիտասարդներին ամբողջ աշխարհից՝ հնարավորություն ընձեռելով քննարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ԿՈՎԻԴ-19 համավարակի բացասական հետևանքների դեմ պայքարելու հարցը:

Միջոցառմանը յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել 18-ից 30 տարեկան երեք երիտասարդ՝ ովքեր տեղեկացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության շրջանակներից և իրակացրած գործունեությունից։ ֆորումի մասնակիցները կընտրվեն ըստ կից ներկայացված պահանջների։

Մասնակցությունը գրանցելու համար տվյալներն ուղարկել հետևյալ էլ․հասցեին youth@escs.am մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ