«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը»

  25 Հոկտեմբեր 2021  177 դիտում
«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը»

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան գործազուրկ և տնտեսապես անմրցունակ երիտասարդների զբաղվածության կարողությունների զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Զբաղվածության դպրոց»-ի ընդունելություն։ 1.5 ամիս տևողությամբ դպրոցի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Շաբաթական 2-ից 3 անգամ մասնակցելու 4 ժամ տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացների։
  • Ստանալու անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետներից։
  • Գտնելու կայուն աշխատանք՝ խորհրդատուի աջակցությամբ։
  • Ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին։
  • Բարձրացնելու իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։
  • Ծանոթանալու Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտին և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին։
  • Զարգացնելու իրենց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը և հմտությունները:

Զբաղվածության դպրոցի միջոցով կզարգանան ծրագրի մասնակիցների սոցիալական և առաջնորդական հմտությունները, կբարձրացնա նրանց ինքնագնահատականը և նախաձեռնողականությունը։ Դպրոցը կնպաստի մասնակիցների մասնագիտական ​​զարգացմանը՝ օգնելով սահմանել նրանց մասնագիտական ​​նպատակները։

Խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև խորհրդատուների կողմից անհատական խորհրդատվության միջոցով՝ ծրագիրը նպատակ ունի խթանել տեղահանված կանանց անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց մասնագիտական աճը և ներգրավածությունը աշխատաշուկայում:

Ծրագրին կարող են մասնակցել

Ծրագրի կարող են դիմել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում և Երևանում բնակվող 18-ից 25 տարեկան երիտասարդները։

Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝

  • Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկությունները,
  • Գործատուների հիմնական պահանջները,
  • Սոցիալական և առաջնորդական հմտություններ։
  • Սթրեսի կառավարում
  • Բանակցությունների տեխնիկա,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցում,
  • Անձնական բրենդինգ,
  • CV և ուղեկցող նամակի պատրաստում,
  • Սոցիալական ցանցերի օգտագործման հմտությունները։
  • ֆինանսական գրագիտություն հմտություններ,
  • Անձնական ֆինանսների կառավարում։

 

Ինչպե՞ս դիմել։

 

Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://bit.ly/3vsOsto

 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝   ս․թ․ հոկտեմբերի 28-ը

Վայրը`   ք․ Երևան

Ժամկետներ՝   նոյեմբեր 2021 – դեկտեմբեր 2021

Հաճախականություն`   շաբաթական 2-3 հանդիպում

Հանդիպման տևողությունը՝   3-4 ժամ

Ծրագիրն անվճար է։

Մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Կազմակերպության մասին

«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։

 

Կապ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հասցե՝   Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ

Հեռ.՝   (+374) 12 539204

Աշխատանքային ժամեր զանգերի համար՝   10:00-18:00

Կայք՝   http://apy.am/

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ