Կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

  25 Հոկտեմբեր 2021  188 դիտում
Կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։