Որքա՞ն մարզվել արդյունքի հասնելու համար

  29 Հոկտեմբեր 2021  144 դիտում
Որքա՞ն մարզվել արդյունքի հասնելու համար

Կատարյալ մարմին ունենալու համար մենք կարող ենք երկու կամ նույնիսկ երեք ժամ անցկացնել մարզասրահում: Իրականում սա շատ է: Մյուս կողմից նրանք, ովքեր սիրում են ամեն ինչ արագ անել և կարծում են, թե 15-րոպեանոց վազքը հիանալի մարզում է, նույնպես սխալվում են: Հասկանանք՝ ինչու:

15-30 րոպե. այս ընթացքում կարող եք միայն նախավարժանք կատարել

Այս տևողությամբ մարզումները բնավ չեն փոխհատուցում ժամանակակից աշխարհում այդքան տարածված նստակյաց ապրելակերպը։ Եթե մարզման նպատակը մկանային զանգված ձեռք բերելն է, ապա այս ժամանակը ակնհայտորեն բավարար չէ: Բացի դրանից՝ ամբողջական և անվտանգ մարզվելը ներառում է նախավարժանք և ընդմիջումներ վարժությունների միջև: Այս ամենը ոչ մի կերպ չի տեղավորվի 15-30 րոպեում:

Ավելի քան 2 ժամ. այս ընթացքում մարմինը սկսում է այրել մկանները, ոչ թե ճարպը

Նյարդային համակարգը և մկանները չեն կարողանում այդքան երկար ակտիվ աշխատել։ Երբ մեր մարմնին ստիպում ենք աշխատել ավելի քան երկու ժամ, այն որպես արձագանք սկսում է ազդել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրության վրա։ Վերջինս այրում է մկանային մանրաթելերը, այլ ոչ թե ճարպը: Այնպես որ՝ նման տևողության մարզումը ևս արդյունավետ չէ և ձեզ կհեռացնի իրական նպատակից: 

Ի վերջո որքան ժամանակ է պետք մարզման համար

Բուն մարզվելու օպտիմալ ժամանակը 40-90 րոպեն է: Այս տևողությունը կարող է մի փոքր տարբերվել՝ կախված առաջադրանքներից և ծանրաբեռնվածության տեսակից: Ամեն դեպքում, փորձագետներն ասում են՝ եթե մարզումների նպատակը ֆիզիկական ուժի զարգացումն է կամ մկանային զանգված ձեռք բերելը, դրա տևողությունը չի կարող գերազանցել երկու ժամը: Միևնույն ժամանակ, ավելի լավ է մարզասրահ գալ բավարար ժամանակով: Ի վերջո, հանդերձանքը հանգիստ փոխելը և մարզվելուն պատրաստվելը շատ ավելի լավ է, քան ամեն ինչ շտապ անել:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ