ՀՀ և ՌԴ մարզեր․ կրթական ու երիտասարդական նոր համագործակցություն

  01 Նոյեմբեր 2021  467 դիտում
ՀՀ և ՌԴ մարզեր․ կրթական ու երիտասարդական նոր համագործակցություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով 2011 թվականից ի վեր անցկացվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներ:

Հայաստանում «Եվրասիական երտասարդական աամբլեա»-ի ներկայացուցչության ղեկավար, «Երիտասարդության հայ-ռուսական միության» նախագահ Ռաֆայել Պողոսյանը Erit.am-ի հետ զրույցում նշում է, որ երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները նպաստում են այդ ներուժի բացահայտմանը, գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, ինչպես նաև նոր կապերի հաստատմանը: