Հայաստանում անցկացվել է հայ–վրացական երիտասարդական համաժողով (Տեսանյութ)

  11 Նոյեմբեր 2021  163 դիտում
Հայաստանում անցկացվել է հայ–վրացական երիտասարդական համաժողով (Տեսանյութ)

Նոյեմբերի 7–ից 9–ը Հայաստանում անցկացվել է հայ–վրացական համատեղ՝ «Միասին՝ ապագային ընդառաջ» երիտասարդական համաժողովը։ Դրան մասնակցել են երիտասարդական աշխատողներ երկու երկրներից։ «Երիտասարդության ոլորտում պետությունների կողմից նախաձեռնված ու կազմակերպված առաջին երիտասարդական համաժողովն է Հայաստանի և Վրաստանի երիտասարդական աշխատողների միջև։ Համաժողովի ընթացքում քննարկումներ են նախատեսվում երիտասարդական աշխատողների գործունեության, նրանց աշխատանքի ճանաչելիության, որակավորման խնդիրների վերաբերյալ։ Դրանք առկա են մեր երկու երկրներում, ու անհրաժեշտություն կա մեկ ընդհանուր մոտեցում գտնելու, հասկանալու՝ ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրները», - erit.am–ին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչ, երիտասարդական աշխատող Գվանցա Մեզուրիշվիլին կարևորեց նման միջոցառումների անցկացումը․ «Ես երիտասարդական աշխատող եմ, նաև ղեկավարում եմ տեղական երիտասարդական կազմակերպություներից մեկը։ Ինձ համար իսկապես կարևոր է մասնակցել այս համաժողովին, որովհետև այստեղ մենք կիսվում ենք երիտասարդական աշխատանքի լավագույն փորձով, տեսնում ենք՝ ինչ նախագծեր են իրականացվել յուրաքանչյուր երկրում ու ինչպես կարող ենք համագործակցել ապագայում», – ասաց Գվանցա Մեզուրիշվիլին։ Մանրամասները՝ erit.am-ի տեսանյութում։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ