Ամփոփվեցին YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը

  15 Նոյեմբեր 2021  55 դիտում
Ամփոփվեցին YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը

Այս տարի ճամբարը համախմբել էր տաղանդավոր երիտասարդների Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերից։

Ճամբարի շուրջ 30 մասնակիցներ համախմբվել էին իրականացնելու իրենց համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր և ճամբարի շրջանակներում ստացած դրամաշնորհներով կարողացել են նախաձեռնել ու իրականություն դարձնել հետևյալ նախագծերը.
 
** «Էկո համայնք» Լոռու մարզ, Լեռնապատ համայնք
** «Թափոնը աղբ չէ՛» Տավուշի մարզ, Ազատամուտ
** «ԿանգԱռ Ծիլքարում» Արագածոտնի մարզ, Ծիլքար
** «Ե՛կ կարդանք» գրադարան-երկտասարդական փոքր կենտրոն Կոտայքի մարզ, Քաղսի
** «Էկո Արտենի» Արագածոտնի մարզ, Արտենի
** «Քվեարկիր բնության օգտին» Տավուշի մարզ, Իջևան, Նոյեմբերյան, Ազատամուտ, Ոսկեվան, Կոթի
** «Շունչ» Արագածոտն, Արտենի, Ծիլքար, Արագածավան
** «Կանաչ ապագա» Արմավիր, Մեծամոր։