«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը»

  15 Նոյեմբեր 2021  90 դիտում
«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը»

Մեկնարկել է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» ծրագիրը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Երևանի երիտասարդների համար։

60 երիտասարդ հնարավորություն ունեցավ մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսված Նախընտրական դասընթացին, որի արդյունքում կընտրվեն 30 մասնակիցներ՝ շարունակելու համար կրթությունը 11 հանդիպումից բաղկացած Զբաղվածության դպրոցում:

Ծրագիրն իրականացվում է Armenian Progressive Youth ՀԿ-ի կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ: