Լսարանի բացում ԵՊՀ–ում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին

  12 Նոյեմբեր 2021  60 դիտում
Լսարանի բացում ԵՊՀ–ում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարանի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները: Հուշատախտակի բացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցներն արդեն լսարանում դիտեցին հերոսների մասին պատմող տեսաֆիլմ, զոհված ուսանողների մասին խոսեցին նրանց կուրսընկերներն ու զինակից ընկերները: