Այսօր

Հաշվապահ

  18 Նոյեմբեր 2021  30 դիտում
Հաշվապահ

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահ։

Վերջնաժամկետ՝ 30 Նոյեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

Կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործընթացի վարում, հիմնադրին, վարկատուներին և տեղական մարմիններին ներկայացվող ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում:

Աշխատանքային պարտականություններ

  • Ստուգել և համեմատել կազմակերպության բանկային հաշիվների քաղվածքները և հաշվապահական հաշվառման տվյալները,
  • ԿԲ ներկայացվող հաշվետվությունների պատրաստում,
  • Իրականացնել վարկային պորտֆելի հետ կապված բոլոր ձևակերպումները,
  • Իրականացնել հիմնական միջոցների հաշվապահական հաշվառում,
  • Իրականացնել կազմակերպության պարտավորությունների (այդ թվում պայմանական) պայմանագրերի վարումը հաշվապահական հաշվառման համակարգում. հաշվեգրել տոկոսները, հետևել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարմանը,
  • Իրականացնել ակտիվների դասակարգման հետ կապված հաշվապահական հաշվառման ձևակերպումները,
  • Պատրաստել վճարման հանձնարարականները և ներկայացնել Բանկ, այդ թվում բանկ-հաճախորդ համակարգի միջոցով,
  • Հաշվարկել և ձևակերպել կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերը /աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդայիններ, տրանսպորտային ծախսեր, հեռախոսային ծախսեր, եկամտային հարկ/,
  • Պատրաստել հարկային մարմիններ, ինչպես նաև վիճակագրության վարչություն ներկայացվող հաշվետվությունները,
  • Պատրաստել ՀՀ ԿԲ ներկայացվող, ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունները,

Անհրաժեշտ հմտություններ

  • Ֆիանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն (IFRS),
  • Տեղեկության մեծ ծավալի ընկալման և վերամշակման ընդունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերեն և անգլերեն լեզուների հիմնական մասնագիտական և ընդհանուր μառապաշար:
  • MS Office (Excel ,Word)
  • AS Bank-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները cvfinance@sef.am էլեկտրոնային հասցեին նամակի subject հատվածում նշելով “Accountant” :

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

ArmSoft բանկային ծրագրային ապահովում

Անձնական հմտություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Ժամանակի կառավարում

Ճկունություն

Ուշադիր

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ