Ընդունարանի ադմինիստրատոր

  18 Նոյեմբեր 2021  31 դիտում
Ընդունարանի ադմինիստրատոր

«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է ընդունարանի ադմինիստրատոր:

Վերջնաժամկետ՝ 30 Նոյեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Սպորտ/Գեղեցկություն

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է փորձառու, ակտիվ, ժպտերես, աշխատասեր, եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ընդունարանի ադմինիստրատոր:

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների մուտք/ելքի գրանցում` ողջունելով և պատշաճ կերպով ուղղորդելով նրանց,
  • Այցելուներին տեղեկատվության ապահովում՝ հարգալից պատասխանելով ուղղված հարցերին,
  • Ըստ անհրաժետության հեռախոսազանգերի ընդունում և գրանցում,
  • Ընդունարանի տարածքի անվտանգության և մաքրության մոնիթորինգ և տեղեկացում պատասխանատու ստորաբաժանումներին,
  • Արագ և որակյալ սպասարկման ապահովում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ողջունելի է, բայց ոչ անհրաժեշտ,
  • Աշխատասիրություն և պրոֆեսիոնալիզմ,
  • Հաղորդակցվելու և հաճախորդին սպասարկելու ունակություններ,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@insport.am էլ. հասցեին:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Հյուրընկալություն

Անձնական հմտություններ

Դրական վերաբերմունք

Թիմում աշխատելու ունակություն

Коммуникабельность

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ