Ոսկերիչ/Արթիկ

  18 Նոյեմբեր 2021  33 դիտում
Ոսկերիչ/Արթիկ

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ոսկերիչ։

Վերջնաժամկետ՝ 28 Նոյեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Արթիկ

Աշխատանքի նկարագրություն

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ոսկերիչ։
Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատանքային պարտականություններ

  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկային մասնագետին,
  • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Հեռախոսազանգի միջոցով Բանկի պոտենցիալ հաճախորդների ներգրավում և ոսկու վարկերի գծով վարկառուներից վարկի մարման ժամկետների մասին տեղեկատվության ճշգրտում,
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն (բարձրագույն կրթությունը կամ ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
  • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
  • Ազնվություն և անաչառություն,
  • Բծախնդրություն,
  • Հայերենի գերազանց և ռուսերենի բավարար իմացություն:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր

Անձնական հմտություններ

Ուշադիր

Պատասխանատվության զգացում

Ազնիվ

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել «Ոսկերիչ-Արթիկ», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Պահանջվող դիմումի ձև

Աշխատանքի ընդունման դիմում

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ