«Նոյեմբերյան» մասնաճյուղի բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)

  18 Նոյեմբեր 2021  26 դիտում
«Նոյեմբերյան» մասնաճյուղի բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)

ՖԻՆՔԱ ընկերությունը փնտրում է «Նոյեմբերյան» մասնաճյուղի բիզնեսի զարգացման մենեջեր։

Վերջնաժամկետ՝ 02 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Նոյեմբերյան

Աշխատանքի նկարագրություն

Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Մասնագիտական հմտություններ

Վերլուծական մտածողություն

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Թիմում աշխատելու ունակություն

Ակտիվ

Համագործակցող

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով ««Նոյեմբերյան» մասնաճյուղի բիզնեսի զարգացման մենեջեր – Անուն, ազգանուն»:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ