Հետազոտական աշխատանքների առաջարկների բաց մրցույթ

  18 Նոյեմբեր 2021  92 դիտում
Հետազոտական աշխատանքների առաջարկների բաց մրցույթ

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» երկամյա ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագրի խնդիրներն են․

Ա․ Մշակել գործիքներ, որոնք օգտագործում են ներկայիս տեխնոլոգիական և մեդիա ներուժը՝ օգնելու Հայաստանի հասարակությանը դառնալ ավելի մեդիագրագետ՝ այդպիսով հակազդելով ապատեղեկատվության տարածմանը:

Բ․ Զարգացնել հայաստանյան մայրաքաղաքային և մարզային լրատվամիջոցների աշխատողների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում:

Գ․ Բարելավել Հայաստանի, հատկապես մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների թվային անվտանգության, ինչպես նաև տվյալների գաղտնիության ուղղությամբ հմտությունները:

Հետազոտական աշխատանքների նկարագրություն․

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում ՀԼԱ-ն հայտարարում է հետազոտական աշխատանքների առաջարկների ներկայացման բաց մրցույթ անհատ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների համար։

Յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի հետազոտական աշխատանքների առաջարկի հայեցակարգ՝ միաժամանակ երկու թեմաների ուղղությամբ․

  1. Հայաստանում, մասնավորապես ՀՀ մարզերում, մեդիա ոլորտում աշխատողների կարիքները՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի հայտնաբերման, բացահայտման և դրանց ստուգման համատեքստում։
  2. Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների (նարատիվ) տարածումը Տիկ-Տոկ հարթակում։

ՀԼԱ-ն խրախուսում է միաժամանակ երկու թեմաների ուղղությամբ առաջարկների ներկայացումը միևնույն դիմորդի կողմից։

Մրցույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար անցեք այս հղումով։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ