Գենդերային հավասարություն և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց լրագրողների համար

  18 Նոյեմբեր 2021  66 դիտում
Գենդերային հավասարություն և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց լրագրողների համար

Եվրոպայի խորհուրդը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է երկօրյա առցանց դասընթաց ԶԼՄ ներկայացուցիրչների համար։ Դասընթացի թեման՝ գենդերային հավասարություն և կանանց նկատմամբ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության կանխարգելում։

Լրատվամիջոցներն առանցքային դերակատարում ունեն մարդու իրավունքների խթանման և կանանց նկատմամբ բռնության դեպքերի հաղորդման, միջազգային ստանդարտների և իրավական շրջանակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև կարծիքների, վերաբերմունքի և մտածելակերպի ձևավորման գործում: Հետևաբար, մեդիա ոլորտը կարևոր գործընկեր է գենդերային հավասարության խթանման և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման գործում:

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցում ԶԼՄ-ների դերակատարման, բռնության զոհերի / վերապրածների հետ հարցազրույցի զգայուն մեթոդների վերաբերյալ, կանանց նկատմամբ բռնությունը որպես հասարակական խնդիր, այլ ոչ՝ անձնական ողբերրգություն ներկայացնելու հմտություններ՝ օգտագործելով հիմքային տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ, ինչպես նաև կծանոթանան գործող ներպետական օրենսդրության, համակարգված քաղաքականության և գործելակերպերի հետ:

Դասընթացը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 26-27-ին`առցանց ռեժիմով։ 

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչև ս․թ․ նոյեմբերի 21-ը anna.sahakyan@coe.int էլ-հասցեով` նշելով այն էլ․ հասցեն, որին կցանկանայիք ստանալ դասընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները/նյութերը և դասընթացի հղումը։  

Դասընթացի և նախնական հարցաշարի հղումները նախապես կուղարկվեն գրանցված մասնակիցներին:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ