Շուկայի զարգացման պատասխանատու/ Գեղարքունիքի մարզ

  19 Նոյեմբեր 2021  25 դիտում
Շուկայի զարգացման պատասխանատու/ Գեղարքունիքի մարզ

Աթենք ընկերությունը փնտրում են շուկայի զարգացման պատասխանատուի։

Վերջնաժամկետ՝ 19 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Մարտունի

Աշխատանքի նկարագրություն

Աթենք ընկերությունը Կիսապատրաստուքի վաճառքի բաժնի համար փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով ու հետաքրքրված Շուկայի զարգացման պատասխանատուի՝ տվյալ տարածքի վաճառքի կազմակերպման ու զարգացման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում
  • Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ
  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում
  • Գնապիտակների ու պաստառների փակցնում
  • Ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Բանակցությունների վարում, նոր վաճառակետերի ներգրավում
  • Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում վաճառակետեր
  • Պատվերի ձևակերպում և հանձնում պահեստ
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում)
  • Ակտիվ վաճառքի ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ
  • Հետաքրքրվածություն վաճառքի ոլորտում
  • Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն
  • Լավատեսություն, դրական աուրա
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն
  • Խոսքի հստակություն և գրավչություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն
  • Ներկայանալի արտաքին

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Լրացուցիչ տեղեկություն

Համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը (ՇԶՊ/Գեղարքունիքի մարզ) կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ tinyurl.com/atenk-jobform

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Խնդիրների լուծում

Կոնֆլիկտի հարթում

Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Ներկայացման հմտություններ

Արագ կողմնորոշվելու կարողություն

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ