5 վարժություն՝ ֆիզիկական վիճակը 20 րոպեում ստուգելու համար

  19 Նոյեմբեր 2021  105 դիտում
5 վարժություն՝ ֆիզիկական վիճակը 20 րոպեում ստուգելու համար

Ժամանակակից ֆիթնես աշխարհում առասպելների պակաս չկա՝ առանց ծանրաբեռնվածության ունենալ գրավիչ մկաններ, օրերի ընթացքում ստանալ իդեալական մարմին… Իրականում իդեալական մարմին ունենալու համար նախ պետք է կենտրոնանալ ընդհանուր մարզավիճակի բարելավման վրա, այնուհետև մտածել մկանների և բոդիբիլդինգում մրցակցության մասին: Երբ մարզավիճակը միջինից բարձր լինի, կձևավորեք ձեր գեղեցիկ մարմինը: Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե ինչ մարզավիճակում եք առանց մարզասրահ վազելու: Առաջարկում ենք 5 վարժություն, որոնք կարող եք կատարել հենց ձեր բակում (իհարկե, համապաստախան պարագաների առկայության դեպքում): Նախքան ծանր մարզասարքերով մարզվելը և 100 կգ բարձրացնելը, ընդունեք այս մարտահրավերը:

Նախավարժանքի 3 տարբերակ

  • 7 րոպե վազք,
  • Մաքոքային վազք՝ 20 վայրկյան վազք, 10 վայրկյան հանգիստ, կրկնել 5 անգամ,
  • Պարանով ցատկ՝ 60 վայրկյան ցատկ, 30 վայրկյան հանգիստ, կրկնել 3 անգամ:

Վարժությունները կատարեք հաջորդաբար, յուրաքանչյուրից հետո հանգստացեք  60 վայրկյան։