Այսօր

Մեկնարկել է «Համայնքային աղքատության հաղթահարման փորձառություն» ծրագիրը

  26 Նոյեմբեր 2021  165 դիտում
Մեկնարկել է «Համայնքային աղքատության հաղթահարման փորձառություն» ծրագիրը

Քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ, 2021 թվականի փետրվարից ԵՄ ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Համայնքային աղքատության հաղթահարման փորձառություն» ծրագիրը:

Հայտնում ենք Ձեզ, որ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ՔՀԿ կարողությունների բարելավման մի շարք միջոցառումներ, մասնավորապես առաջիկա ամսվա ընթացքում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից կկազմակերպվեն «Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիթորինգ» թեմայով դասընթացներ:
Դասընթացը նախատեսված է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում գործող ՔՀԿ-ների համար և տեղի կունենա.
• դեկտեմբերի 1-2-ին Վանաձորում՝ Լոռու մարզում գործող ՔՀԿ ներկայացուցիչների համար,
• դեկտեմբերի 3-4-ին Գյումրիում՝ Շիրակի մարզում գործող ՔՀԿ ներկայացուցիչների համար,
• դեկտեմբերի 8-9-ին Իջևանում՝ Տավուշի մարզում գործող ՔՀԿ ներկայացուցիչների համար ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 28-ը լրացնել առցանց դիմումի ձևը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/oAFyjodUWHhFx25L6։
Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի մասնակիցների գիշերակացը և ճանապարհածախսի փոխհատուցումը:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն` Լիլիթ Հակոբյանին (հեռախոս` 096 22 38 03):

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ