Այսօր

Դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր․ Ուսանողական ժողովրդավարություն

  26 Նոյեմբեր 2021  201 դիտում
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր․ Ուսանողական ժողովրդավարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի[1] շրջանակներում հրավիրում են ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներին և նախաձեռնող խմբերին, դիմելու «Ուսանողական ժողովրդավարություն» մրցութային դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհի իրականացումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝  խրախուսելով նրանց մասնակցությունը   հանրային կյանքին։ Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն՝

  • ուսանողների իրավունքների պաշտպանությանը,
  • ուսանողական ինքնակազմակերպմանը,
  • ուսանողներին համալսարանի կառավարման գործընթացներում ներգրավմանը,
  • ուսանողների քաղաքացիական մասնակցությանը ուսանողների կազմակերպական և հետազոտական կարողությունների զարգացմանը,
  • փաստերի հիման վրա բարձրագույն կրթությանը վերաբերող քաղաքականության մշակմանը,
  • բուհական կոռուպցիայի դեմ պայքարին:

Ծրագրային գործողությունները կարող են ներառել հետազոտություններ, կարողությունների զարգացման և հանրային միջոցառումներ, հանրային իրազեկման արշավներ, ջատագովությանն ուղղված գործողություններ, միջբուհական համագործակցությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև ծրագրային բովանդակությանը վերաբերող աուդիովիզուալ և ՏՏ պրոդուկտների ստեղծում։

Առաջարկվող ծրագրի մեթոդաբանությունը պիտի հաշվի առնի արժեքային մոտեցումները՝ հարգանք մարդու իրավունքների հանդեպ, գենդերային հավասարություն, ներառականություն, հանդուրժողականություն, փոքրամասնությունների կամ այլ խոցելի խմբերի ներառում, զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ: Ծրագրերը (ծրագրերում նշված գործողությունները) չպետք է հակասեն ՀՀ օրենքներին, պետք է պահպանեն քաղաքական և կրոնական չեզոքություն, ինչպես նաև համապատասխանեն ԵՄ արժեքներին։

Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձը,  փորձագետների համար հոնորարը, հաղորդակցության ծախսերը, ճանապարահորդական ծախսերը, սահմանափակ քանակության սարքավորումների գնումը, ծրագրային և գրենական պիտույքները, որոնք անհրաժեշտ են ծրագիրն իրականացնելու համար, հարցման/հետազոտության և տպագրման ծախսերը, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանություների սարքավորումների վարձույթը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։

Ֆինանսավորման ենթակա չեն այնպիսի գործողությունները, որոնք չեն համապատասխանում սույն հայտերի ընդունման հրավերի տեքստում նշված գաղափարների իրագործման շրջանակներին և/կամ չեն համապատասխանում դրամաշնորհի հիմնական պայմաններին։ Ընդունելի չեն համարվում շինարարական ծախսերը, միջազգային ճանապարհորդության ծախսերը, սարքավորումների գնումը և այլ ծախսեր, որոնք անմիջապես կապված չեն նախագծի իրականացման հետ։

 

Համապատասխանության չափանիշները

Մրցույթին կարող են մասնակցել՝ երիտասարդական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերն ու ոչ ֆորմալ նախաձեռնությունները։ Կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է, որ երիտասարդական և ուսանողության շրջանում իրականացվող աշխատանքը սահմանված լինի որպես կանոնադրական նպատակ, ինչպես նաև կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնի երիտասարդների և ուսանողների ակտիվ ներգրավմամբ։ Խմբերի և նախաձեռնությունների պարագայում անհրաժեշտ է, որ դրանց կողմից առաջարկվող ծրագրային գործողությունները թիրախավորեն վերը նշված գաղափարները և իրականացվեն հայաստանյան բուհերից որևէ մեկում կամ մի քանիսում։

Մրցույթին յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել մեկ հայտով որպես առանձին կազմակերպություն կամ նախաձեռնություն։ Առաջարկվող ծրագրով չեն կարող դիմել կոնսորցիումները։

Դրամաշնորհի հիմնական պայմանները

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` դեկտեմբերի 20, 2021 թ.։
  • Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվի 8-10 ծրագիր  1,660,000 - 2,500,000 ՀՀ դրամ բյուջեով:
  • Ծրագրերի տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս:

Մրցութային դրամաշնորհային ծրագրի այս փուլում կֆինանսավորվի 8-10 ծրագիր՝ ուսանողական ժողովրդավարության, քաղաքականությունների և իրավական վերլուծության, ուսանողների իրավունքների պաշտպանության (ներառյալ հավասարության հարցերը) և այլ ուղղություններ զարգացնելու համար։

Ընտրող հանձնաժողովն իրավունք է վերապահում ավելի քիչ թվով ծրագրեր ֆինանսավորել, սահմանված պահանջներին չհամապատսխանող ծրագրերի պարագայում։

Ընտրված ծրագրերի իրականացման ժամանակ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ ԵՄ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման տեսանելիությունն ապահովելու համար։

Ինչպե՞ս դիմել

Մինչև վերջնաժամկետը` 2021 թ. դեկտեմբերի 20-ը, անհրաժեշտ է դրամաշնորհների ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել nhovhannisyan@epfound.am  էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Student Democracy_ձեր կազմակերպության կամ նախաձեռնության անունը (լատինատառ): Ծրագրերի ընտրությունը նախատասվում է կատարել 2021թ․ դեկտեմբեր - 2022թ․հունվար ամիսներին, իսկ հայտատուների հետ հետադարձ կապը և ծրագրերի մեկնարկը՝ 2022թ․ հունվարին և փետրվարին։

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Ծրագրի հայտը
  2. Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը
  3. Ծրագրի տրամաբանական աղյուսյակը
  4. Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականներ (CV)
  5. Հավելյալ փաստաթղթեր․ 
  • այն դեպքում, երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
  • այն դեպքում, երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն

 

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

Չափանիշ

Միավոր

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը

25

Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը

30

Ծրագրի արդյունավետությունն ու իրագործելիությունը

25

Ծրագրի շարունակականությունը

15

Դիմորդի ֆինանսական և օպերացիոն կարողություններ

5

Ընդհանուր

100

Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։ Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել. 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ