Այսօր

«Բացակայի որոնումով»

  29 Նոյեմբեր 2021  116 դիտում
 «Բացակայի որոնումով»

Ցուցահանդեսի հեղինակն է արվեստագետ և դիզայներ Էդիկ Պողոսյանը, համադրողը՝ Արա Հայթայանը։ Տեքստը, պատկերը, մետաղական թափոնն ու կոնֆլիկտն են նրա վերջին շրջանի ստեղծագործական մաքառումների հիմնական նյութերը։ Ներկայիս օբյեկտների նյութերի մի մասը հավաքվել է դեռ «Հետևանքը. արտեֆակտ» նախագծի շրջանակներում, իսկ մյուս մասը՝ 44-օրյա պատերազմից հետո: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում hին ու նոր նյութերը ենթակայացվում են որպես կենդանի հորինվածք, աբսուրդի հասնող միաձույլ ստեղծագործություն՝ բարձրաձայնելով այնպիսի հարցեր, որոնց հետ մարդը հաճախ խուսափում է առնչվել: Հեղինակն ասում է. «Նյութերի մեջ, որ վավերագրում և փոխադրում եմ արվեստի դաշտ, մարդը ֆիզիկապես գոյություն չունի, նա կա իր բացակայությամբ, կադրից դուրս լինելով՝ մինչև և հետո։ Դրանք տարածության և ժամանակի մեջ գոյություն ունեցող իրականություններն են՝ կյանքից դուրս մղված, պատմության նարատիվի հսկայական բեռն իրենց մեջ։»