Այսօր

Ռեկտորի օգնական

  30 Նոյեմբեր 2021  80 դիտում
Ռեկտորի օգնական

Եվրասիա միջազգային համլսարանը փնտրում է ռեկտորի օգնական:

Վերջնաժամկետ՝ 30 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Իրականացնել համալսարանի ղեկավարի հանձնարարությունները։ Կատարել վարչա-կազմակերպական, տեխնիկա-տեղեկատվական բնույթի գործառույթներ։

Աշխատանքային պարտականություններ

Աշխատանքային պարտականությունները`
• Ընդունել ղեկավարին ուղղված թղթակցությունը, դրանց քննարկման արդյունքները փոխանցել ստորաբաժանումներին կամ կոնկրետ կատարողներին,
• Ռեկտորի հանձնարարությամբ կազմել նամակներ, գրություններ, հարցումներ և այլ փաստաթղթեր, պատրաստել պատասխան գրություններ,
• Կատարել գիտական խորհրդի նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները , կազմել արձանագրություններ,
• Կազմակերպել այցելուների ընդունելությունը, նպաստել աշխատողների առաջարկությունների և խնդրանքների քննարկման օպերատիվությանը,
• Վարել ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգել և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը,
• Կազմակերպել ռեկտորի հեռախոսային բանակցությունների անցկացումը, գրառել նրա բացակայության ժամանակ ստացվող տեղեկատվությունը և իրազեկել դրանց բովանդակության մասին։

Անհրաժեշտ հմտություններ

Ներկայացվող պահանջները`
• բարձրագույն կրթություն
• համանման աշխատանքի փորձ
• համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Word, Microsoft Excel, Internet, CorelDRAW) /պարտադիր է /
• օտար լեզուների իմացություն`անգլերեն , ռուսերեն /պարտադիր է/
• արհեստավարժ աշխատելու, արագ կողմնորոշվելու կարողություն և պատրաստակամություն, թիմային աշխատանքի հմտություն
• գրավոր և բանավոր հաղորդակցման ու ներկայացման հմտություններ
• պարտականությունների բարեխիղճ կատարում և բարձր պատասխանատվություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: C մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Դիմեք օնլայն staff.am-ի միջոցով և հետևեք ձեր դիմումի ողջ ընթացքին։

Մասնագիտական հմտություններ

Թարգմանչություն

Անձնական հմտություններ

Անկախ աշխատելու հնարավորություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Ճկունություն

Կազմակերպչական հմտություններ

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ