Այսօր

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

  30 Նոյեմբեր 2021  78 դիտում
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Այբ դպրոցին անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:


Վերջնաժամկետ՝ 28 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Մարդկային ռեսուրսների կառավարում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

  • Մասնակցել թափուր հաստիքի համալրման գործընթացին
  • Իրականացնել նոր աշխատողների ադապտացիայի ծրագիրը, կազմակերպել նոր աշխատողների հարթ ներգրավումը դպրոցի աշխատանքներում
  • Մասնակցել մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացակարգերի ու կարգերի մշակմանը և իրականացմանը
  • Հետևել օրենսդրական փոփոխություններին և իրականացնել հիմնադրամում կադրային գործն ըստ աշխատանքային օրենսդրության՝ պահպանելով օրենքի տարրերը
  • Լրացնել աշխատողների տվյալների շտեմարանները
  • Համագործակցել հաղորդակցման բաժնի հետ և վարել դպրոցի կայքի կարիերայի էջը
  • Ակտիվ ներգրավվել դպրոցի գործընթացների ավտոմատացման մեջ գործում
  • Ապահովել բաժնի գործունեության հաշվետվողականությունը
  • Պարզել աշխատողների վերապատրաստման կարիքները, կազմակերպել վերապատրաստումներ
  • Կազմակերպել թիմային միջոցառումներ
  • Աջակցել աշխատողներին մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող բոլոր հարցերում
  • Իրականացնել դպրոցի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ
  • Ակտիվ մասնակցել դպրոցում իրականացվող համայնքային միջոցառումներին
  • Ստեղծել և պահպանել դպրոցի արժեքներին համապատասխան աշխատանքային միջավայր, հայտնաբերել խնդիրները և առաջարկել լուծումներ
  • Ամենօրյա աշխատանքով նպաստել «Այբ» դպրոցի սկզբունքների և նպատակների իրականացմանը և դպրոցի առաքելությունը շահառուներին ավելի հասանելի դարձնել:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նվազագույնը՝ բակալավրի աստիճան)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման որևէ պաշտոնում
  • Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնարար գիտելիքներ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Բանակցելու հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծարար միտք
  • Բարձր հուզական ինտելեկտ
  • Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
  • MS Office-ի հմուտ կիրառման գիտելիքներ
  • «ՀԾ կադրեր և աշխատավարձ» ծրագրի իմացություն (ցանկալի է)
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Դիմեք օնլայն staff.am-ի միջոցով և հետևեք ձեր դիմումի ողջ ընթացքին։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ