Այսօր

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի շրջանակում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկության կարգը

  08 Դեկտեմբեր 2021  137 դիտում
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի շրջանակում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի (24.11.2021 թվականի N 1997-Ա) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 09-ից մինչև դեկտեմբերի 19-ը (ժամը 23:59-ը): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում տեղադրված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 համարին:

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ